Որևէ կառավարություն չի կարող անթերի լինել, և այս մի քանի ամսվա ընթացքում, բնականաբար, եղել են որոշ բացթողումներ, որոշ թերացումներ, բայց քանի որ սա ժամանակավոր կառավարություն է, մենք ըմբռնումով ենք մոտենում այդ ամենին: «Իրատեսի» հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:
Մեր այն հարցին, թե նշմարվելիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ի՞նչ գործելաոճ է ընդունելու «Լույս» դաշինքը ու հնարավո՞ր է ավելի կոշտ հայտարարություններով հանդես գան, պատասխանեց, որ իրենց ընտրապայքարն ընդդեմի չի լինելու: «Ինչպեսև Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ, երբ դաշտը բաժանված էր սևի ու սպիտակի, մենք շարունակում էինք խոսել մեր ծրագրերից, մեր նպատակներից, ու նույնն էլ լինելու է այս քարոզարշավի ժամանակ»,- ավելացրեց նա:
Դիտարկմանը, թե հասարակությունը պատրա՞ստ է ծրագրերով առաջնորդվել ու գաղափարական ընտրություն կատարել, արձագանքեց, որ ընտրողներին ներկայացնելու են ապագայի իրենց տեսլականը:
«Եթե դաշտը կրկին չբաժանվի սևի ու սպիտակի, քննադատելու կարիք չենք ունենա»,- նկատեց վերջինս:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ